Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ցուլերի, կարմիր շորերով գելխեղդի ու Քրիստոսի և Կարմիր գլխարկի մասին

Ցուլերի, կարմիր շորերով գելխեղդի ու Քրիստոսի և Կարմիր գլխարկի մասին
03.02.2024 | 09:33

Վերջնականապես խճճվեցի:

Երեկ Փաշինյան Նիկոլն ասաց, որ իբր մենք «քայլում ենք մի ճանապարհով, որի երկու կողմերում ցուլեր են, իսկ մենք կարմիր շորերով ենք` ոտից գլուխ»:

Նախ` ոչ թե մենք ենք քայլում, այլ դու: Պետք չէ քո արածներն ընդհանրացնել և պատասխանատվությունը կիսելու փորձ կատարել:

Եվ հետո` բա ասում էիր, որ գելխեղդ ես, բա ասում էիր, որ Քրիստոսն ես:

Ի վերջո, ինչու՞ ես «ոտից գլուխ» կարմիր շորեր հագել:

Ինչքան գիտեմ կարմիրն իզգոյ պետությունների սիրած գույնն է: Շորերդ փոխի:

Միայն կեպկան կարմիր թող լինի: Գոնե պատմության մեջ կնույնականացվես Շառլ Պերրոյի հեքիաթի հայտնի հերոսուհու հետ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2564

Մեկնաբանություններ